Թուրքերն առանց կրակոցների առաջացել են. ո՞րն է նպատակը

Թուրքերն առանց կրակոցների առաջացել են. ո՞րն է նպատակը

Փառուխում կատարվող իրադարձությունները ընթացել են մինչ այժմ առանց մարտական գործողությունների, այսինքն առանց կրակոցների առաջացել են թուրքերը, ըստ էության նպատակ ունենալով զբաղեցնել տեղանքում շատ կարևոր Քարագլուխ կոչվող բարձունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը։

«Այս պահին ունեցած պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններն ըստ էության համընկնում են, ավելացնելու բան չկա»,- գրել է Թորոսյանը։