Nike-ը ստեղծել է մարզակոշիկ, որը բաժանվում է երեք մասի՝ օպտիմալ վերամշակման համար

Nike-ը ստեղծել է մարզակոշիկ, որը բաժանվում է երեք մասի՝ օպտիմալ վերամշակման համար

Nike-ը թողարկել է ISPA Link սպորտային կոշիկների նոր շարքը, որի գլխավոր առանձնահատկությունը վերամշակման վրա առավելագույն ուշադրություն դարձնելն է։ Ինչպես բացատրում են ընկերությունից, նրանք ցանկանում են կոշիկ արտադրողների համար նոր փիլիսոփայություն ստեղծել, որտեղ բոլոր ապրանքները լռելյայն կրկնակի օգտագործելի կլինեն։ Այսինքն՝ դուք չեք մաշի մարզակոշիկները եւ հետո դեն նետեք դրանք, փոխարենը պարզապես որոշ ժամանակ կրելուց հետո դրանք կհանձնեք վերամշակման եւ կստանաք զեղչ նոր զույգ գնելու դեպքում, գրում է Tekhkult-ը։

Հայեցակարգը հիմնված է սոսնձի եւ ամրացման այլ բաղադրիչների մերժման վրա, քանի որ շատ դժվար է սոսնձված կարերով կոշիկները քանդել: Բացի այդ, նոր սպորտային կոշիկները չեն կարվում թելերով, մետաղական լարերով եւ երկրորդական տարրերով: Իրականում դրանք երեք միաձույլ մասեր են, որոնք տեղադրվում են միմյանց մեջ եւ ամրացվում սովորական քուղերով։

Ինչպես պարզաբանել է Nike-ը, ընդամենը երեք մասից կոշիկներ հավաքելը զգալիորեն արագացնում եւ նվազեցնում է արտադրության արժեքը, ինչպես նաեւ վերամշակումը: Մասերից յուրաքանչյուրն ամբողջությամբ պատրաստված է առանձին նյութից, ուստի դրանք ավելի հեշտ են վերամշակվում: Արտադրողը խոստանում է, որ նորամուծությունը չի ազդի կոշիկի օգտագործման որակի վրա։ ISPA Link-ը վաճառքում կհայտնվի այս տարվա հունիսին: