Պետք է լինեի նախարարությունում, բայց վարչապետն ինձ ուղարկեց Մեղրի․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը պետք է լինի ՊՆ-ում։ 
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինքն ի՞նչ գործ ուներ Մեղրիում՝ Տոնոյանն ասաց, որ դա կարող է ասել այն մարդը, որն իր անմիջական հրամանատարն էր (Նիկոլ Փաշինյան, խմբ․)։

«Բանակցային գործընթացով պայմանավորված եմ եղել, որ Մեղրիում խաղաղապահ ուժեր տեղակայվեին։ Հրամանատարական կետում, այնուամենայնիվ, ես չպետք է լինեի»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։