Մհեր Սահակյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ ձերբակալվածների պահման վայրից ազատ արձակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, ով ձերբակալվել էր ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։