Մահվան ելքով վրաերթ Վայոց ձորի մարզում. Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է

Մահվան ելքով վրաերթ Վայոց ձորի մարզում. Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Գետափ գյուղի խաչմերուկ չհասած՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ Opel մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբարել:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: