Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության․ ԱՊՀ-ի քարտուղար

Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության․ ԱՊՀ-ի քարտուղար

Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության: Ասել է Անկախ Պետությունների Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

«Ինչու՞ են պետք ավելորդ բարդություններ ու դժվարություններ Հայաստանի ժողովրդի համար։ ԱՊՀ երկրները և Բելառուսը, որքան գիտեմ, պատրաստ են օգնել Հայաստանին պահպանել այդ փոխգործակցությունը»,- ասել է Լեբեդեւը։

Խոսելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին՝ Լեբեդեւը նշել է, որ «շատ փաստաթղթեր են ստորագրվում, բայց ոչ բոլորն են իրականացվում»։