Արտակարգ դեպք՝ Երևանում. Mercedes-ը հայտնվել է Հրազդան գետում

Արտակարգ դեպք՝ Երևանում. Mercedes-ը հայտնվել է Հրազդան գետում

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության փրկակար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետում ավտոմեքենա է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները: Պարզվել է, որ Հրազդան գետում է հայտնվել Mercedes մակնիշի ավտոմեքենա: Քանի որ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, հրշեջները ոչ մի գործողություն չեն կատարել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։