Արտակ Գալստյանին խոշտանգե՞լ են

Արտակ Գալստյանին խոշտանգե՞լ են

Ապրիլի 25-ին ՄԻՊ պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին առերևույթ խոշտանգման ենթարկելու դեպքի վերաբերյալ։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ավելի ուշ նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։ 

Առանձանազրույցի ընթացքում  Արտակ Գալստյանը պաշտպանին ներկայացրել է խնդրին առնչվող գրավոր բողոք։