ՌԴ-ի վրա ԱԹՍ հարձակում է եղել, այդ թվում՝ նավթային պահեստի վրա (տեսանյութ)

ՌԴ-ի վրա ԱԹՍ հարձակում է եղել, այդ թվում՝ նավթային պահեստի վրա (տեսանյութ)

ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչուների հարձակումը, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մեկ անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են «Ռոսինտեր-2» քոթեջային բնակավայրի երկհարկանի բնակելի շենքի 2-րդ հարկի սենյակին, նաև վնասել են կայանված երեք մեքենա և կվադրոցիկլ:

Մոսկվայի մարզի Լենինսկի օկրուգի «Յուժնայա Բիցա» բնակելի համալիրի տարածքում ևս մեկ անօդաչու թռչող սարք է պայթել։

Անօդաչու սարքերը հարձակվել են Տուապսեում նավթային պահեստի վրա։

Անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո բենզինի բաք է բռնկվել, հայտնել են ականատեսները։ Նրանց խոսքով՝ սկզբում լսվել է ԱԹՍ-ին բնորոշ ձայն, հետո որոտացել է պայթյուն։ Հրդեհն ընդգրկել է ավելի քան 1000 քմ տարածք։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն նշվել։

Տեսանյութերն այստեղ