Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում. Արթուր Թովմասյան

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում. Արթուր Թովմասյան
Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում. Արթուր Թովմասյան

Ինչպես MediaHub-ը գրել էր՝ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական կներկայացնի:

Նա հանդես է եկել հայտարարությամբ․

Սիրելի´ հայրենակիցներ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Աստված պահապան Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում: