Ո՞րն է արագ սննդի և քաղցրավենիքի թույլատրելի նորմը․ ինչպես չվտանգել լյարդը

Որպեսզի արագ սնունդն ու քաղցրավենիքները չվնասեն կազմվածքին, կարելի է դրանք ուտել ոչ ավելի, քան երկու շաբաթը մեկ անգամ։ Ասել է սննդաբան Եկատերինա Կազաչկովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։
Կազաչկովան ընդգծել է, որ ավելցուկային շաքարը, աղն ու յուղոտ միսն օգուտ չեն բերում օրգանիզմին, այլ հրահրում են այտուցների և ավելորդ քաշի առաջացում, նաև վնասում են լյարդին։
Սակայն, նրա կարծիքով, երբեմն միանգամայն ընդունելի է օգտագործել համեղ, բայց ոչ շատ առողջարար սնունդ։ «Հավանաբար, երկու շաբաթը մեկ անգամ կարելի է թույլ տալ ուտելու անառողջ ինչ-որ բան, քանի դեռ այն համապատասխանում է ամենօրյա կալորիաներին»,- ընդգծել է սննդաբանը:
Մասնագետը նաև նշել է, որ քաղցրավենիքի և արագ սննդի բացասական ազդեցությունը կարող է զգալիորեն կրճատվել պարբերաբար շատ կանաչեղեն, բանջարեղեն, մրգեր օգտագործելու դեպքում։
Նա պարզաբանել է, որ այս մթերքներում հայտնաբերված մանրաթելերը կլանում են տրանս ճարպերը և բարելավում աղիների ֆլորան՝ այդպիսով նպաստելով մարսողությանը: