Զուրաբիշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահին

Զուրաբիշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում է, հայտնում է Aliq Media-ն։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին։

Նշենք, որ Զուրաբիշվիլին մասնակցում է «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» խորագրով Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումին։

Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Զուրաբիշվիլին այսօր կվերադառնա Ադրբեջանից և կմասնակցի Եվրոպայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։