Աշխարհի ամենամեծ շուրթերով աղջիկը խոսել է դրանք էլ ավելի մեծացնելու ցանկության մասին (լուսանկար)

Աշխարհի ամենամեծ շուրթերով աղջիկը խոսել է դրանք էլ ավելի մեծացնելու ցանկության մասին (լուսանկար)

Աշխարհի ամենամեծ շրթունքների տերը մտադիր է կրկին մեծացնել դրանք, քանի որ նա ցանկանում էր էլ ավելի նմանվել Bratz տիկնիկին։ Ինչպես նշում է Daily Mail-ը, երկրպագուները վախենում են, որ բուլղարացու շուրթերը պարզապես կարող են պայթել։

Բուլղարիայի Սոֆիա քաղաքից Անդրեա Իվանովան սկսել է փոխել իր արտաքինը դեռ 2018թ. Bratz տիկնիկների հետ ամբողջական նմանության հասնելու համար աղջիկը սկսել է ֆիլերներ ներարկել շուրթերին, կզակին և ծնոտին: Վերջերս նա բաժանորդների հետ կիսվել է տեղեկություններով, որ մոտ մեկուկես հազար դոլար է ծախսել կզակի վրա և այժմ հույս ունի նոր ռեկորդ սահմանել։ Այս նվաճմանը նա մտադիր է ավելացնել աշխարհի ամենամեծ շուրթերի տիրոջ տիտղոսը։

Սակայն բուլղարուհին չի պատրաստվում կանգ առնել և խոսել է շուրթերը կրկին մեծացնելու ցանկության մասին։ Երկրպագուները մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների, քանի որ աղջկա շուրթերն արդեն այնպիսի տեսք ունեն, կարծես ամեն պահ կարող են պայթել։

«Ես ուզում եմ ավելի մեծացնել իմ շուրթերը և կշարունակեմ ներարկել, որպեսզի դրանք ավելի փարթամ լինեն: Դրանք դեռ բավականաչափ մեծ չեն, ես մտադիր եմ ամեն ամիս ներարկում անել։ Ինձ չի հետաքրքրում մեկնաբանների կարծիքը, ես ունեմ իմ սեփական ճաշակը և իմ տեսակետը գեղեցկության չափանիշների վերաբերյալ, և ես հստակ հետևում եմ դրանց»։

 Անդրեան արդեն տեղեկացրել է բաժանորդներին, որ մի քանի կլինիկաներ հրաժարվել են իրեն այդ պրոցեդուրայից՝ զգուշացնելով, որ ֆիլլերի հետագա ներարկումը կարող է ճակատագրական լինել իր համար։