Իսրայելի հարձակողական, Իրանի պաշտպանական ուժերը «հաջողված» են որակել իրենց գործողությունները․ մանրամասներ

Իսրայելի հարձակողական, Իրանի պաշտպանական ուժերը «հաջողված» են որակել իրենց գործողությունները․ մանրամասներ

Իսրայելի հարվածների հետևանքով խոցվել է մոտ 20 թիրախ, վնասվել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը և հրթիռային գործարանները

Հայտնել է «The Jerusalem Post»-ը։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր ռազմական գործողությունն արդյունավետ է եղել։ Նշել է, որ այն ավարտված է և հորդորել Իրանին չպատասխանել։

Իսկ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնել են, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել է, նշել են իրանական լրատվամիջոցները։