Ուզած-չուզած ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից․ ՌԴ փոխարտգործնախարար

2022 թվականին ՀԱՊԿ նախագահը (գլխավոր քարտուղարը) ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից։ Ես պատասխանեցի, որ այդ մտավախությունները տեղին չեն, բայց կան այլ մտավախություններ Հայաստանում և դրանք վերաբերում են ՀԱՊԿ-ի Հայաստանից դուրս գալուն։ Իմ գնահատականն այն է, որ ուզած-չուզած ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, և դա մեզ անհանգստացնում է։
MediaHub-ի փոխանցմամբ՝ այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք նախկինում էլ մեկնաբանել ենք այս թեման։ Հուսով ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ ԵՄ դիտորդական առաքելության՝ Հայաստանի տարածքում տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով:
Մեր կողմից վերահաստատում ենք պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համապատասխան որոշման նախագծով ամրագրված աջակցության ծրագրերը: Մենք պատրաստ ենք այս աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը՝ Հայաստանը»։