Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում, որն անցկացվում է Դոհայում։
Որակավորման փուլում պայքարի մեջ մտան Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը (օղակներ վարժություն) և Գագիկ Խաչիկյանը, Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր վարժություն):
Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր) դուրս եկան եզրափակիչ:
Հենացատկի վարժության որակավորման փուլը կկայանա ապրիլի 18-ին: Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Աղբյուր ArmSport.am