Քրիստոսի արձանի մրցութային փուլն ավարտվել է. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի

Քրիստոսի արձանի մրցութային փուլն ավարտվել է. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը:

Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար:

Հայաստանը պետք է կարողանա  նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»։