Ամանդա Նունյեսի ռևանշն ու չեմպիոնական գոտու վերադարձը. UFC 277

ԱՄՆ-ի Դալաս քաղաքի «Ամերիկան Էյրլայնս» արենայում կայացավ UFC 277 մրցաշարը: Երեկոյի գլխավոր մենամարտում թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտեցին գործող չեմպիոն, ամերիկուհի Ջուլիանա Պենյան ու բրազիլուհի Ամանդա Նունյեսը:
Նախորդ մենամարտում Պենյան խեղդող հնարքով հաղթել էր Նունյեսին ու նվաճել չեմպիոնական տիտղոսը:
Մենամարտը տևեց 5 ռաունդ, և մրցավարների միաձայն որոշմամբ (50-44, 50-44, 50-43)՝ հաղթանակ տարավ Ամանդա Նունյեսը: 34-ամյա բրազիլուհին վերադարձրեց չեմպիոնական գոտին՝ կրկին դառնալով 2 (թեթև ու կիսաթեթև) քաշային կարգում չեմպիոնուհի: