Ներդրողները 1 օրում գրեթե 1,5 միլիարդ դոլար են հանել աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային Binance բորսայից

Ներդրողները 1 օրում գրեթե 1,5 միլիարդ դոլար են հանել աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային Binance բորսայից

Ներդրողները մեկ օրում գրեթե 1,5 միլիարդ դոլար են հանել աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային Binance բորսայից: Դա տեղի է ունեցել թրեյդերների մտավախությունների ֆոնին, որ ընկերությունը հնարավոր է հետաքննվի մեկ այլ կրիպտոարժութային բորսայի՝ FTX-ի սնանկացման պատճառով, հայտնում է Financial Times-ը:

Թրեյդերների տագնապալի տրամադրությունների աճի պատճառ է դարձել FTX-ի նախկին ղեկավար Սեմ Բենկմեն Ֆրիդի ձերբակալությունը, որին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել խարդախության համար՝ կրիպտոարժույթի բորսայի սնանկացումից հետո։

Այս ֆոնին ներդրումների մաքուր արտահոսքը դեկտեմբերի 13-ին, կազմել է ավելի քան 1,4 մլրդ դոլար, ասել է Binance-ի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն։

Վերջին յոթ օրվա ընթացքում ներդրումների ընդհանուր արտահոսքը կազմել է 3,6 մլրդ դոլար, ինչը ամենամեծ ցուցանիշն է 2022 թվականի հունիսից ի վեր։ Նման մեծ կորուստները կապված են կրիպտոարժույթների շուկաներում ընդհանուր լարված վիճակի հետ, նշել են Nansen հետազոտական ընկերության վերլուծաբանները: