ՄԱԿ-ը և մյուս հաստատությունները պետք է համախմբեն ջանքերը Լաչինի միջանցքը բացելու համար

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամի պայմաններում, ամառային եղանակին, մարդիկ նաև բախվում են ջրի պակասի։ Վառելիքի բացակայության պատճառով պոմպերն աշխատում են կիսով չափ հզորությամբ․ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«ՄԱԿ-ը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և մյուս հաստատությունները պետք է համախմբեն ջանքերը Լաչինի միջանցքը բացելու համար»։