Գյումրիում «չոր նավահանգիստ» կառուցելու ծրագիրը, հավանաբար, 2024-ին կմտնի գործնական փուլ․ Քերոբյան

Գյումրիում «չոր նավահանգիստ» կառուցելու ծրագիրը, հավանաբար, 2024-ին կմտնի գործնական փուլ․ Քերոբյան

Գյումրիում «չոր նավահանգիստ» և չոր ինդուստրիալ պարկ կառուցելու ծրագրի իրականացումը, հավանական է, որ 2024-ին կմտնի գործնական փուլ: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ իրենք պատվիրել են խորը տեխնիկատնտեսական վերլուծություն, որն անում է հոլանդական MTBS ընկերությունը: 

«Ընկերության կողմից տրամադրված նախնական զեկույցը ցույց է տալիս, որ կա բավարար պահանջարկ՝ չոր ինդուստրիալ պարկի կառուցման համար»,- ասաց նա:

Քերոբյանի դիտարկմամբ,  հավանաբար, դա կլինի պետություն-մասնավոր գործընկերության մոդելով: 

«Կարծում եմ, որ 2024-ին մենք կանցնենք տենդերի նախապատրաստման և իրականացման փուլերով»,- ամփոփեց խոսքը Վահան Քերոբյանը։