Ատամ հեռացնելու զվարճալի տարբերակ՝ Բայրամյանից և Սպերցյանից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանի կինը ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ Էդուարդ Սպերցյանի մասնակցությամբ հեռացնում են իրենց դստեր՝ Եվայի ատամը։
Եվայի ատամը հեռացնում են գնդակի և թելի օգնությամբ։ Հավաքականի ֆուտբոլիստ Սպերցյանը «ատամնաբույժի» կերպարում է, որ պետք է աղջնակի ատամը հեռացներ գնդակին հարվածելով։
Բայրամյանը Սպերցյանին հորդում է հնարավորինս ուժեղ հարվածել։
Բայրամյանների ընտանիքում այս մեթոդով ատամ հեռացնելն ավանդույթ է դառնում։ Նախորդ անգամ ևս Եվայի ատամներից մեկն այսպես են հեռացրել, «ատամնաբույժը» հայրիկն էր։
Մանրամասները՝ տեսանյութում