Ի՞նչ անել անցյալ տարի Ծաղկազարդի օրը տուն բերված ուռենու ճյուղերի հետ․ Քահանան պատասխանում է

Ի՞նչ անել անցյալ տարի Ծաղկազարդի օրը տուն բերված ուռենու ճյուղերի հետ․ Քահանան պատասխանում է

Qahana.am կայքի «Հարցեր քահանային» բաժնում Տեր Շահե քահանա Հայրապետյանը պատասխանել է ընթերցողի այն հարցին, թե ինչ անել անցյալ տարի Ծաղկազարդի օրը տուն բերված ուռենու ճյուղերի հետ, քանի որ այսօր նոր ճյուղեր են բերվելու տուն։

«Կարող եք ուղղակի վառել դրանք և մոխիրը շաղ տալ ծառի կամ ծաղիկների տակ», - պատասխանել է քահանան: