Թուրքիայում երկրաշարժ է եղել

Թուրքիայում երկրաշարժ է եղել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ժամը 12.34-ին Յեշիլյուրտի շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 17,3 կմ խորության վրա։