Գործադիրն այսօր արձակուրդային տրամադրությամբ է․ 42 հարցերից և ոչ մեկը չի զեկուցվի

Գործադիրն այսօր արձակուրդային տրամադրությամբ է․ 42 հարցերից և ոչ մեկը չի զեկուցվի

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 42 հարց կա ընդգրկված։ Ժամը 10:05-ի տվյալներով՝ ներկայացված նախագծերից և ոչ մեկը չի զեկուցվելու։

Սա արդեն ընդունված պրակտիկա է։ Գործադիրն ըստ Փաշինյանի տրամադրության և ժամանակի է առաջնորդվում։ Երբ «հավես կա», ձևական երկու-երեք հարց քննարկվում է, երբ չկա՝ դա էլ չի արվում։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն այսօր փոքր անդրադարձ կկատարի բրյուսելյան այցի չեղարկմանն ու կփորձի ևս մեկ անգամ ի ցույց դնել, որ Ադրբեջանը խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները։

 

Նարե Գնունի