ՌԴ-ն երբեք չի եղել և չի լինելու ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերությունների սրման նախաձեռնողն ու պատճառը. Զախարովա

Ռուսաստանը միշտ հոգատար է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին և երբեք չի եղել և չի լինելու դրանց սրման նախաձեռնողն ու պատճառը. ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ «երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները կշարունակեն իրականացվել՝ ելնելով երկու ժողովուրդների շահերից»։