Նոր Նորքի թաղապետարանի դիմաց հրդեհվել է BYD մակինիշի ավտոմեքենա

Նոր Նորքի թաղապետարանի դիմաց հրդեհվել է  BYD մակինիշի ավտոմեքենա

Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 00։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Մինչ կժամանեին Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, պարեկները նախ սահմանազատել են տարածքը, ապա կանխել ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որը սկսվել էր շարժիչի հատվածից։ Այնուհետև տեղում աշխատել են հրշեջ-փրկարարները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Իսկ BYD մակինիշի ավտոմեքենան վարել է 36-ամյա Անուշավան Պետրոսյանը։