Ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից պետք է անցում կատարենք․ նախարար
Նոր քրեական օրենսգրքի ընդունումից հետո պրոբացիայի ծառայության գործառույթները գրեթե կրկնապատկվել են՝ նոր պատիժների ու խափանման միջոցների կիրառմամբ պայմանավորված։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով՝ այդ քանակի աճով պայմանավորված ավելացել են նաև այցերը շահառուներին։ Ուստի, ծառայության գրասենյակները օպտիմալացնելու համար անհրաժեշտություն է առաջացել ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք ապահովված կլինեն գույքով ու տեխնիկայով։
«Շարժական տրանսպորտային գրասենյակների աշխատակիցները կտեղեկացնեն քաղաքացիներին, թե երբ են այցեր իրականացնելու։ Դրանց ներդրմամբ կիրականացվի կենտրոնացված կառավարում։ Եվ այն քաղաքներում, որտեղ մեր շահառուները քիչ են, կփակվեն գրասենյակները»,- ներկայացրեց նա։
Գրիգոր Մինասյանը նկատեց՝ սա արվում է նրա համար, որ ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում կատարվի վերականգնողական արդարադատությանը։
Մանրամասները՝ տեսանյութում