Մոսկվայի օդանավակայաններում 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում առնվազն 20 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է. համաձայն Yandex-ի ժամանակացույցի ծառայության տվյալների:

Մոսկվայի ժամանակով ժամը 8։35-ի տվյալներով՝ դեպի Վնուկովո յոթ չվերթ հետաձգվել է, մեկը՝ չեղարկվել։ Դոմոդեդովոյում երկու չվերթ հետաձգվել է, իսկ Շերեմետևոյում՝ տասը։

Նախորդ գիշեր հիդրոօդերեւութաբանական կենտրոնը Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել՝ շաբաթ օրը սաստիկ սառնամանիքների պատճառով։

Հունվարի 13-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 10:00-ն մայրաքաղաքում շատ ցածր ջերմաստիճանի մասին նախազգուշացում է գործում:

Նաև Մոսկվայում և տարածաշրջանում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է սահմանվել, որը գործում է մինչև հունվարի 15-ի ժամը 12:00-ն։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld