«Կբերի կոշտ պատասխան միջոցներ»․ ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիայի՝ ռուսական ակտիվներով Կիեւին օգնելու մասին

«Կբերի կոշտ պատասխան միջոցներ»․ ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիայի՝ ռուսական ակտիվներով Կիեւին օգնելու մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է ներկայացրել Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյին՝ Տոկիոյի՝ ռուսական «սառեցված» պետական ​​ակտիվներից ստացված գումարներն Ուկրաինային օգնություն տրամադրելու պլանների առնչությամբ։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

Ֆինանսական աջակցությունը Կիեւին պետք է լինի որպես G7 փաթեթի մաս:

«Պաշտոնական Տոկիոյի վերոհիշյալ քայլն իրականում մեղսակցություն է Կիևի ռեժիմի ոճրագործություններին և անխուսափելիորեն կբերի կոշտ պատասխան միջոցներ, այդ թվում՝ ասիմետրիկ», - ասվում է հայտարարության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունը նաև երկկողմ հարաբերությունների հետագա դեգրադացիայի պատասխանատվությունն ամբողջությամբ դրել է Ճապոնիայի կառավարության վրա։