Ում չի կարելի մանդարին․ մասնագետի խորհուրդը

Ում չի կարելի մանդարին․ մասնագետի խորհուրդը

Գաստրոէնտերոլոգ և սննդաբան Էլվիրա Բելեւան պատմել է, թե ինչ հիվանդություններով է մանդարինները հակացուցված։ Նրա խոսքերն է մեջբերել UfaTime.ru-ն։

Բելեւան նախ և առաջ հորդորել է մարդկանց, որոնց մոտ ախտորոշվել է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն), որը սովորաբար դրսևորվում է որպես այրոց, դադարեցնել մանդարին ուտելը։ «Այն կարող է սաստկանալ մանդարիններ ուտելուց հետո, քանի որ ցիտրուսային մրգերը կարող են նխաստել կերակրափողի ստորին սֆինկտեր թուլանալուն՝ պատճառ դառնալով, որ թթուն ստամոքսից հետ հոսի կերակրափող»,- բացատրել է բժիշկը:

Մանդարինները վտանգ են ներկայացնում նաև խոցով կամ խրոնիկ գաստրիտով տառապող մարդկանց համար: Բելեւայի խոսքով՝ այս մրգերի մեջ առկա թթուն կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, ինչը հրահրում է ստամոքս-աղիքային հիվանդությունների սրացում։

«Բացի այդ, ատամների զգայունության բարձրացում ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն մանդարինի օգտագործումը»,- նշել է գաստրոէնտերոլոգը։