Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի պաշտոնյայի հետ մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի պաշտոնյայի հետ մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ոլորտային, այդ թվում՝ Էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին և ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրարդարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ խաղաղության օրակարգի և ակնկալվող տնտեսական առավելությունների համատեքստում: