Երևանում օրերի ընթացքում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի վճարային տերմինալները. հափշտակել են 25 միլիոն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում վերջին օրերին անհայտ անձը, դեռևս չպարզված եղանակով, օգտագործելով Հայաստանում հայտնի ՍՊ ընկերություններից մեկի Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված վճարային տերմինալները, կարողացել է այդ տերմինալներից հափշտակել խոշոր չափի գումար:
Այդ անձը օրերի ընթացքում տերմինալից հափշտակել է 25 միլիոն դրամ:
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում արդեն այդ ՍՊԸ-ի անվտանգության պատասխանատուներից մեկը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել: