«Զանգեզուրի միջանցք» չի լինելու. Սյունիքի մարզպետ

«Զանգեզուրի միջանցք» չի լինելու. Սյունիքի մարզպետ

Այսօր լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անդրադարձավ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցին՝ նշելով, որ վերահաստատում է Երևանի հերքումը՝ միջանցք չի լինելու․ ««Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ո՛չ բանակցություններում կա, ո՛չ էլ փաստաթղթերում։

Վստահ եմ, որ Սյունիքի ողջ բնակչությունն այս հարցում միանշանակ կարծիք ունի` «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է»,- նշել է նա:

Մարզպետի խոսքով՝ Ադրբեջանը կփորձի այլ բաներ օրակարգ բերել, բայց դա չպետք է ներառել հայկական օրակարգի մեջ։

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ամեն ինչ տանի ուժային լուծման, պետք է շատ ուշադիր, զգույշ լինենք»,- հավելել է մարզպետը: