Կարճատև անձրև և այլն․ եղանակի առաջիկա կանխատեսումը

 Կարճատև անձրև և այլն․ եղանակի առաջիկա կանխատեսումը

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (28.02-04.03.2024թ.)

Երևան քաղաքում`
Փետրվարի 28-ի ցերեկը, 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 28-ի ցերեկը, 29-ին, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 6-8 աստիճանով։

Երևան քաղաքի փետրվարի 29-ի  բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     17.8°C (2016թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան        -9.2C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան    2.1°C