Ո՞վ է Երևանի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահը․ Մխիթար Հայրապետյանը հրաժեշտի խոսքեր է գրել

Ո՞վ է Երևանի  շախմատի ֆեդերացիայի նոր նախագահը․ Մխիթար Հայրապետյանը հրաժեշտի խոսքեր է գրել

Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթար Հայրապետյանը։

«Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի գործունեության և գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- հավելել է նա։