Մեսսին Ֆրանսիայի հետ եզրափակիչ խաղից առաջ գրառում է կատարել

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության եզրափակիչի նախօրեին գրառում է կատարել Instagram-ի իր էջում։
«Ալբիսելեստեի» ավագը լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։
«Ես պատրաստ եմ։ Առաջ, Արգենտինա»,- գրել է Մեսսին։
ԱԱ 2022-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ մեդալ է նվաճում Աշխարհի առաջնություններում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում երեկ Խորվաթիայի եւ Մարոկկոյի հավաքականները մրցել են։ Խորվաթները հաղթել են 2։1 հաշվով։