Նիկոլ Փաշինյանի նկարը պահեմ, որ անաչառ ու ազնիվ պատասխանեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կարեն Անդրեասյանին

Ես իրավաբան չեմ, բայց նույնիսկ իրավաբան չլինելով՝ Վենետիկի հանձնաժողովի վերջին հրապարակած կարծիքը դատավորների օրինագծի հետ կապված՝ ավելի շատ նման էր առաջին կուրսի իրավաբանականի ուսանողի կուրսային աշխատանքի ստուգման։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ հարց ուղղելով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։

«Պարոն Անդրեասյան, երբ ներկայացնում էիք այդ օրինագիծը, դրական արձագանքի էիք սպասո՞ւմ։ Հաշվի առնելով Ձեր նախասիրությունները՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կարող եմ պահել, որ անաչառ ու ազնիվ պատասխանեք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան