Ախուրյան համայնքի ղեկավար ընտրվեց Զավեն Մանուկյանը

«Ախուրյանի Ավագանու արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և համանուն խմբակցության անդամ Զավեն Մանուկյանը 15 կողմ, 1 ձեռնապահ, 1 դեմ ձայնով ընտրվեց համայնքի ղեկավար։
Շնորհավորում եմ բոլոր ախուրյանցիներին Ախուրյանում ժողովրդավարության հերթական հաղթանակի համար և իսկ մեր թիմին՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, մաղթում եմ տքնաջան ու բարեբեր աշխատանք՝ ի շահ Ախուրյան համայնքի և բնակիչների։ Խոստանում ենք առաջիկա տարիներին Ախուրյանը վերածել մի մեծ շինհրապարակի՝ փոխելով համայնքի դեմքն ամբողջությամբ»։