Բախվել են «Hyundai»-ը և «Opel»-ը, վերջինը նաև գլխիվայր շրջվել է. Shamshyan

Բախվել են «Hyundai»-ը և «Opel»-ը, վերջինը նաև գլխիվայր շրջվել է. Shamshyan

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 121 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքի սկզբնամասում, բախվել են Վահե Ստեփանյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Նարեկ Հարությունյանի վարած «Opel Atsra» մակնիշի ավտոմեքնաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «Hyundai»-ը հայտնվել է ճամփեզրի ջրահեռացման առվակում:  

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները, ապա պարեկների հետ ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակների վրա: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: