ԱԺ հրավիրեք ԶՈւ ղեկավար կազմին․ Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում առաջարկեց, որ ԱԺ հրավիրվեն ԶՈւ ղեկավար կազմի ներկայացուցիչները, կամ իրավասու անձինք։
«Պետք է քննարկում լինի, վիճակը հասկանանք, որ քննարկում լինի, ԱԺ-ն էլ հասկանա իր անելիքները»,- նշեց Մինասյանը։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը խնդրեց հստակեցնել՝ ինչ ձևաչափով քննարկում է ակնկալում Մինասյանը։ Ի պատասխան՝ վերջինս ասաց՝ թեկուզ փակ նիստի ձևաչափով։ Ռուբինյանն էլ արձագանքեց՝ եթե բաց քննարկում ուզեն, ապա այսօր Կառավարության հետ հարցուպատասխան է լինելու, եթե փակ, ապա ինքը պատրաստ է համապատասխան գերատեսչությունների հետ քննարկել հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։