Սամվել Բաբայանն ափսոսում է, որ հարցեր չի ուղղել Դավիթ Տոնոյանին

Սամվել Բաբայանը երեկ հետևել է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այդ մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ խոսել է Արցախում գտնվող Բաբայանի հետ։

«Որոշակի հարցեր ինքն էլ ուներ, բաց կապով հնարավոր չէր հարցեր ուղարկել։ Ինքն ափսոսում է, որ այդ հարցերը երեկ չենք կարողացել տալ։ Բայց եթե հնարավորություն լինի, ապա կհնչեցնենք այդ հարցերը»,- ասաց Քոչարյանը։

Նա ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունը շարունակում է չմասնակցել նիստերին։ 
Մանրամասները՝ տեսանյութում։