Էրդողանը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին կհանդիպի Բայդենի հետ

Էրդողանը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին կհանդիպի Բայդենի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի և ԱՄՆ նախագահների մարտի 24-ի հանդիպման օրակարգում լինելու են Ուկրաինայում իրադարձությունները,  տարածաշրջանային զարգացումներն ու Թուրքիա-ԱՄՆ հարաբերություննները։

Հանդիպման ժամանակ թուրքական կողմը հույս ունի դրական պատասխան ստանալ 40 նոր ռազմական օդանավերի ձեռքբերման, F-16-ների արդիականացման հարցերին, ինչպես նաև հասնել Թուրքիայի դեմ մի շարք պատժամիջոցների վերացմանը։