Անելու եմ այնպես, որ ոչ մեկը չասի՝ խաղը ծախված էր. Օզբիլիս
Փաստորեն, ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավ ա։ Այսօր իր ելույթում, ՀՖՖ նախագահի ընտրության նիստի ժամանակ ասաց ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը։
Օզբիլիսը ներկայացրեց իր անցած ուղին, ասաց, որ ֆուտբոլ խաղալ է սկսել, որովհետև ֆուտբոլ սիրում է։
«Եկել եմ հավաքական, որովհետև ես իմ երկիրը սիրում եմ։ 2019 թվականին ունեի շատ տարբեր առաջարկներ, բայց ես եկել եմ ապրելու ու խաղալու Հայաստանում, որովհետև ես իմ հայրենիքը սիրում եմ։ Դաշտ եմ նվիրել իմ թաղամասին, որովհետև ես իմ երեխաներին եմ սիրում, իմ բոլոր քայլերն արել եմ, որովհետև ես ֆուտբոլն ու իմ երկիրը սիրում եմ։ Թեկնածությունս էլ հենց դրա համար եմ դրել, որովհետև ես նվիրված եմ իմ երկրին ու գիտեմ, որ կարող եմ դեպի դրականը փոխել մեր ֆուտբոլը, ես վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի, որ խոսելիս անգամ մեկը չասի՝ խաղը ծախված էր կամ պայմանավորված էր։ Ես արդար եմ աշխատելու բոլոր ակումբների հետ, ֆեդերացիան տեղյակ է լինելու ակումբներրի դարդ ու ցավերից»,- ասաց նա։
Օզբիլիսի խոսքով՝ մի քանի մարդկանց մոտ ֆուտբոլի հանդեպ սերը կորել է, նա խնդրեց գտնել այդ սերը։
Մանրամասները՝ տեսանյութում