Գեներալ Ստեփան Գալստյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի. մանրամասներ

Գեներալ Ստեփան Գալստյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի. մանրամասներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կփոխվի՝ 25 մլն դրամ գրավի դիմաց նա ազատ կարձակվի կալանքից։

Գալստյանը կալանքի տակ է ավելի քան 2 տարի՝ 2021թ․ հոկտեմբերի 2-ից։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար՝ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։

Ամիսներ առաջ Գալստյանի պաշտպանները հայտնել էին, որ գեներալի առողջական վիճակը վատթարացել է, և եթե ներպետական դատարանները Գալստյանին խափանման միջոցը չփոխեն, ապա չի բացառվում, որ դիմեն ՄԻԵԴ։ Ըստ պաշտպանական կողմի՝ Գալստյանին կալանքի տակ պահելու փաստական հիմքեր մեղադրող կողմը չունի, և դատարանի որոշման հիմքում քաղաքական դրդապատճառներ են եղել։