Զբոսաշրջիկը այգում հայտնաբերել է 7,46 կարատանոց ադամանդ

Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկը ԱՄՆ-ի այգում հայտնաբերել է 7,46 կարատանոց ադամանդ, գրում է New York Post-ը։ Ինչպես Փարիզից ասել է Ժուլիեն Նավասը, նա եկել է ԱՄՆ՝ դիտելու Ֆլորիդայում հրթիռի արձակումը։ Ճանապարհորդության ընթացքում տղամարդը իմացել է Արիզոնայի Ադամանդների խառնարան այգու մասին, որտեղ կարելի է գտնել թանկարժեք քարեր։ Նավասը, ով արդեն ոսկու որոնման փորձ ունի, վարձե է ադամանդի որսի հավաքածու և սկսեց ուսումնասիրել այգին՝ փորելով խոնավ հողը անձրևից հետո:
«Դա հոգնեցուցիչ աշխատանք է», - մեկնաբանել է տղամարդը:
Այն բանից հետո, երբ ֆրանսիացին մուգ շոկոլադի գույնի քար է հայտնաբերել, այն տարել է փորձաքննության։ Պարզվել է, որ հայտնագործությունը 7,46 կարատանոց ադամանդ է, ինչը այն դարձնում է ութերորդ ամենամեծ ադամանդը այգու պատմության մեջ: Զբոսաշրջիկը պատմել է, որ ծրագրում է ադամանդը բաժանել երկու մասի՝ իր հարսնացուի և դստեր համար։