Պուտինն առաջարկել է դադարեցնել մարտերն առաջնագծում

Պուտինն առաջարկել է դադարեցնել մարտերն առաջնագծում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է դադարեցնել մարտերը Ուկրաինայի ներկայիս ճակատային գծում, երեկ գրել է «Financial Times»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

Հրատարակության տվյալներով՝ դա արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնության հասնելու ջանքերի շրջանակում։

Նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆֆի հետ Պուտինի հանդիպումից հետո ԱՄՆ-ը սկսել է գաղափարներ առաջ քաշել Ղրիմը Ռուսաստանին պատկանելու վերաբերյալ, նշել են աղբյուրները։ Բացի այդ, ԱՄՆ-ը հանդես է գալիս «առնվազն ճանաչել չորս շրջանների տարածքների նկատմամբ Կրեմլի փաստացի վերահսկողությունը»։