Սանկտ Պետերբուրգում՝ մայրուղու վրա, մարդատար ավտոբուս է այրվել (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում՝ մայրուղու վրա, մարդատար ավտոբուս է այրվել (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում՝ մայրուղու վրա, մարդատար ավտոբուս է այրվել. հայտնել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

Կադրերում երևում է, որ կրակը պատել է ավտոբուսը, որը մնացել է ճանապարհի եզրին։ 

«Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է երկու միավոր տեխնիկա և 10 հրշեջ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Տեսանյութը՝ այստեղ