Ամենաառաջին iPad Pro-ն հնացած է ճանաչվել

Ամենաառաջին iPad Pro-ն հնացած է ճանաչվել

Apple-ը նախկինում պոպուլյար մի քանի գաջեթ ռարիտետային սարքերի ցանկ է  տեղափոխել, հայտնում է MacRumors պարբերականը:

Ինչպես հայտնի է դարձել մեդիայի լրագրողներին, ամերիկյան ընկերությունը հնացած է հայտարարել հինգ սարք՝ երեք սմարթֆոն, պլանշետ եւ TV բոքս։ Apple-ի ռարիտետային սարքերի շարքում ներառվում է այն տեխնիկան, որի վաճառքը դադարեցվել է հինգ եւ ավելի տարի առաջ:

Այդպիսի գաջեթների ցանկում ներառված է iPad Pro-ն՝ ապրանքանիշի առաջին առաջադեմ պլանշետը, որը թողարկվել էր 2015 թ. Ցանկում ներառված է նաեւiPhone 4s-ը, որը հայտնվել էր 2011 թ. Եւ Apple-ի առաջին սարքն էր, որը ստացավ Siri ձայնային օգնականի աջակցությունը:

Ընկերությունը հնացած սարքերի ցանկում ավելացրել է նաեւ Apple TV HD set-top box-ը եւ iPhone 6s եւ 6s Plus սմարթֆոնները։ Նշվում է, որ բոլոր սարքերը ռարիտետային կճանաչվեն հունիսին։