Հրաձգություն Ֆիլադելֆիայում՝ ԱՄՆ անկախության օրվա տոնակատարության ժամանակ. կան վիրավորներ (տեսանյութ)

Հրաձգություն Ֆիլադելֆիայում՝ ԱՄՆ անկախության օրվա տոնակատարության ժամանակ. կան վիրավորներ (տեսանյութ)

Ֆիլադելֆիայում ԱՄՆ անկախության օրվան նվիրված հրավառության ժամանակ անհայտ անձը կրակ է բացել՝ վիրավորելով երկու ոստիկանի. այդ մասին հուլիսի 4-ին հայտնել է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ականատեսներին:

Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը կայուն է:

Նշվում է, որ հրաձգությունը սկսվել է արվեստի թանգարանի մոտ: Հազարավոր մարդիկ հետևել են համերգից հետո անցկացված հրավառությանը։